Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

«Սևանը գյոքչա չի դառնալու»

«Սևանը գյոքչա չի դառնալու»
06.11.2025 | 11:39

Հազարամյակների փոխարեն տասնամյակներով պատմության դրվագներ հավաքող, ցարական քարտեզներից անդին այլ քարտեզներ չտեսած կամ չտեսնելու տվող պետության ղեկավար Իլհամ Ալիեւն անընդմեջ «պատմական» Ադրբեջանի «հաղթարշավի» մասին է խոսում, ադրբեջանցիների դեպի Հայաստան «դարձի» մասին պնդում, իսկ հազարամյակների չափումներով քաղաքակրթական հսկայական պատմություն ունեցող Հայաստանի վարչապետի պաշտոնում գտնվող Նիկոլ Փաշինյանը անմեկնելի ծագման երկյուղներից ու իր բառերով ասած «ծանր վիճակների» մեջ ընկած՝ ճգնում է պատմական Հայաստանը՝ պատմական հայրենիքը, մոռացության մատնել, արցախցիների հայոց զավթված բնօրրան վերադառնալը մերժում է, կարծում է՝ Արցախի հանձնումն իրեն հաջողել է, Երրորդ հանրապետությունը եւս փակելու է, հայոց պատմությունից հրաժարվելու համար էլ ուժերը կբավականացնեն։ Արցախ, Կովսական եւ հայկական մյուս տեղանուններից է խուսափում, Ադրբեջանի միջազգային հանցագործ վարչախմբին ջանում է համոզել, թե իր ուժը պատելու է պատմության անիվը հակառակ ուղղությամբ պտտել։ Բայց իրական Հայաստանում նա ստիպված է խոստովանել, որ ուժը չի պատում, Արցախի դրոշները կան ու կլինեն, հայոց պատմության քարտեզներն աշխարհի բոլոր ծագերում են, միջազգային իրավունքի բոլոր հոդվածներով արցախցիները վերադառնալու են Արցախ, որի հայկական ինքնությունն անհնար է ջնջել։ Ադրբեջանցիները դա տեսնում են ու պիտի հասկանան, որ չկա առանց հայության Հայկական բարձրավանդակ, իրենք Ուրալ-Սլթայից եկել-հասել են այստեղ, իսկ մենք եղել ու մնալու ենք։ Այս կետից է սկսվելու իրական խաղաղության կառուցումը, եւ ոչ թե հրաժարումից։ Արդ կարգախոս է հնչում՝ «Սեւանը գյոքչա չի դառնալու», հավելեմ՝ ինչպես եւ «Արցախն ու Նախիջեւանը կարաբախ ու նախչվան չեն լինելու», Արարատն էլ հայոց բիբլիական լեռն է մնալու, ցեղասպաններն էլ պատժվելու են, Բաքվից մեր գերիները վերադառնալու են հայրենիք, բոլորը։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 180

Մեկնաբանություններ